Արդեն հայտնել ենք, որ երեկ Արցախում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակման հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից երկուսին՝ Սարգիս Գաբրիելյանին և Էդգար Մարտիրոսյանին տեղափոխում են Երևան` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

YerevanNews.am-ի հետ զրույցում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից փոխանցեցին, որ Երևան տեղափոխվող զինվորներից մեկի ձեռքը հեռացրել են: Իսկ լրագրողի հարցին, թե ինչպես են գնահատում տեղափոխվող վիրավորների վիճակը, պատասխանեցին, որ երկուսի վիճակն էլ ծանր-կայուն է: 

Հիշեցնենք, որ մարտի 19-ին 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

YerevanNews.am-ը շուտափույտ ապաքինում է մաղթում վիրավորներին, իսկ զոհվածների հարազատներին՝ համբերություն: