Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը արձագանքել է Իրանին Իսրայելի հարվածին՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Անհրաժեշտ է, որ տարածաշրջանը մնա կայուն, և բոլոր կողմերը ձեռնպահ մնան հետագա գործողություններից»,- ասել է քաղաքական գործիչը՝ կոչ անելով «ամեն ինչ անել»՝ կանխելու Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը։

Իրանական լրատվամիջոցները հայտնել են Սպահան նահանգի երկնքում անօդաչու թռչող սարքերի մասին։ Իրանի պետական ​​հեռուստատեսության տվյալներով՝ Սպահանի երկնքում հակաօդային պաշտպանության կողմից խոցվել է երեք անօդաչու թռչող սարք։