Ապրիլի լույս 5-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումեն գործել Ռոստովի մարզի Մորոզովսկի ռազմական օդանավակայանի վրա, հայտնում են ուկրաինական Hromadske հրատարակության աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ հարձակման հետևանքով ոչնչացվել է առնվազն վեց ռուսական ինքնաթիռ, ևս ութը ստացել են «զգալի վնաս»։ Հրատարակության զրուցակիցները պնդում են նաեւ, որ հարձակման ժամանակ 20 ռուս զինծառայող է զոհվել կամ վիրավորվել։

Hromadske-ն գրում է, որ օդանավակայանի վրա հարձակումը կազմակերպել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ուկրաինացի զինվորականները։ Այս մասին հայտնում են նաև РБК-Ուկրաինայի աղբյուրները։ Հրատարակության համաձայն՝ օդանավակայանում տեղակայված են եղել Սու-24, Սու-24Մ, Սու-34 ռմբակոծիչներ, որոնք ռուսական զորքերն օգտագործում են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի և առաջնագծի ուկրաինական քաղաքների վրա գրոհելու համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և անկախ աղբյուրները դեռ չեն հաստատել օդանավակայանի վրա հարձակումը, ռուսական ինքնաթիռների ոչնչացումը կամ խոցումը։

Ապրիլի լույս 5-ի գիշերը Ռոստովի մարզի վրայով, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ռազմական գերատեսչությունը, խոցվել է 44 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի խոսքով՝ ՀՕՊ համակարգերը Մորոզովսկի շրջանում ավելի քան 40 թիրախ են խոցել։ Նահանգապետն իր ուղերձում չի նշել օդանավակայանի վրա հարձակումը։