Եթե Հայաստանին տրվող ֆրանսիական զենքերը չունենային ռազմական նշանակություն, Ադրբեջանը դժգոհություն չէր հայտնի դրանց մասին ամեն անգամ խոսելիս: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե Ֆրանսիայից մատակարարվող զենքերը լավը չեն, ռեալ մարտական նշանակություն չունեն:

«Այդ զենքերն ունեն պաշտպանական նշանակություն եւ կարծում եմ՝ ֆրանսիական սարքավորումներն արդարացրել են իրենց մեր բանակներում եւ աշխարհում մեր գնորդ երկրների բանակներում: Դա ապացուցելու կարիք չկա»,- ընդգծեց նա: