ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է (և նա, ըստ էության, դա ընդունում է)
Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, համաձայնվել է, որ իր նկատմամբ, 3 միլիոն դոլարի կաշառքի գործով, վաղեմություն կիրառվի և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով։
Դա, իր հերթին, նշանակում է, որ այլևս կարող ենք նաև այս հիմքով պնդել, որ երկրորդ նախագահ Քոչարյանը կաշառակեր է։
Հ.Գ. Եթե Քոչարյանը չընդուներ իր` կաշառք ստացած լինելու փաստը, ապա կարող էր հրաժարվել հայցային վաղեմությունից և դատարանում պայքարել արդարեցման համար, հանրությանն էլ ցույց տար, որ իր նկատմամբ մեղադրանքը անհիմն է»: