ԼՂՀ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ապրիլի 23-ին, մայոր Ժիրայր Աղաջանյանի գլխավորությամբ ստորաբաժանումը կատարեց ջահերով երթ դեպի մոտակա բարձունքը։

Բարձունքի վրա զինվորները Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնելու նպատակով, կրակով 100 են գրել, և անմոռուկի տեսքով մեծ խարույկ վառել։

Նշենք, նաև, որ այդ բարձունքը պատահական չէր ընտրված և այն տեսանելի է եղել հակառակորդի կողմից և մեր տղաների մեսիջը տեղ է հասել։

Խրախուսելի է մեր զինվորների ու սպաների արարքը։ Բարի և անփորձանք ծառայություն ենք մաղթում մեր բոլոր զինծառայողներին, քանի, որ այս օրերին պետք է լինել առավել ուշադիր և զգոն։