Երեկ՝ մարտի 26-ին, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացած 20-ամյա Սամվել Սասունի Հակոբյանին կհուղարկավորեն զինվորական կարգով: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Նշենք, որ մահացած զինծառայողը մարտի 19-ին ուժեղացված խմբի հարձակման հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից մեկն էր: 

Հուղարկավորության և վերջին հրաժեշտի արարողությունները կանցնի զինվորական կարգով, ինչպես մյուս զինվորների դեպքում: Այն տեղի կունենա հայրենիքի համար արիաբար զոհված 20-ամյա Սամվելի հարազատ գյուղում՝ Մասիսում:

Հիշեցնենք նաև, որ մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: