Սահմանագծում իրավիճակի թեժանալուն պես ադրբեջանական լրատվական մեքենան սկսել է ակտիվանալ հոգեբանական ազդեցություն գործադրել թե ադրբեջանցի ընթերցողի, թե հայ, որը կարդում է ադրբեջանական մամուլ:

Երեկ՝ նոյեմբերի 25-ին գրեթե բոլոր ադրբեջանական լրատվական կայքերը հրապարակել են քարոզչական մի լուր առ այն, որ Իլհամ Ալիևի հրամանով ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԳՇ պետ՝ Նաջեմին Սադիգովը մեկնել են սահմանամերձ զորամասեր և ստուգելու նպատակով տագնապով բարձրացրել հրթիռա-հրետանային զորամասերից մեկը:

Ամեն ինչ կարծես թե ճիշտ է կատարված, բայց առկա է մի զավեշտալի փաստ կապված լուսանկարների և նշված կրակող համալիրների հետ, որոնք նշված են այդ նույն նյութում: Նախ լուսանկարներում ցուցադրված «ամենածանր» հրթիռային միջոցը դա 82 մմ. ականանենտն է, որը ընդհանրապես կապ չունի հրթիռային միջոցների հետ:

Նաև տեղադրված է TOC-1A հրանետների լուսանկարները, որոնք պարզ երևում է, որ այդ օրը չեն կատարվել և առհասարակ հին լուսանկարներ են, բացի այդ հպարտորեն գրել են (AOS-1A), իսկ այդպիսի զենքի տեսակ առհասարակ գոյություն չունի:

ԵՎ այդ ամենից բացի հարկ ենք համարում նշել, որ այդ հրանետները հրթիռային զորքերի և հրետանու հետ ոչ մի կապ չունեն: Նրանք ենքարկվում են Ռադիացիոն քիմիական կենսաբանական զորքերին և չեն կարող գտնվել սպառազինման մեջ հրթիռային զորամասում:

Իսկ ամենացավալին այն է, որ որոշ մեր գործընկերներ ուղղակիորեն թարգմանել ու տարածում են ադրբեջանական ապատեղեկատվություն: