Նոյեմբերի 12-ին ադրբեջանական բանակի կողմից խոցված ուղղաթիռի օդաչուների աճյունները YerevanNews.am-ի տեղեկություններով կամփոփվեն Եռաբլուր պանթեոնում: 

Հետագայում կհաղորդվի նաև տեղեկություններ հայ օդաչուների հուղարկավորման և հրաժեշտի արարողության մասին: 

Նշենք նաև, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: 

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: