Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում են, որ հայերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացել է ադրբեջանցի զինծառայող: 

Հաղորդվում է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 12:45: Նշվում է, որ մահացած զինծառայող Ռուսթամ Ազիզովը ծնվել էր 1995թ.-ին: 

Հիշեցնենք, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հերքեց օդաչուների մարմինների ադրբեջանցիների ձեռքում լինելու և Քարվաճառի դիվերսանտների հետ փոխանակելու հավանականությունը: