Սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրվող կողմը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերաորակավորել մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի արարքը:

Այսօր դատարան է ներկայացել նաև երկրորդ տուժող Հրաչյա Սարգսյանը, ով դեպքի ժամանակ վիրավորվել էր, և հիշողության կորուստ ուներ երկար ժամանակ: Նա միջնորդություն ներկայացրեց գործի առթիվ ցուցմունք տալու, սակայն, դատարանը մերժեց: 

Երեմ Սարգսյանը՝ Դավիթ Խաչատրյանի ծաշտպանը, ներկայացրեց, որ ի սկզբանե կանխակալ վերաբերմունք է դրսևորվել մեղադրյալի նկատմամբ. «Դատարանը վճիռը կայացրել է պետական որոշ մարմինների ու տուժող կողմի անուղղակի և ուղղակի ճնշումների ներքո»,- հայտարարել է նա: 

Հիշեցնենք, որ  Լյուքս Ստեփանյանի հայրը դժգոհ էր դատարանի կայացրած որոշման համար, և մահապատիժ էր միայն ուզում: