Օգոստոսի 28-ին ցավալի դեպք է գրանցվել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում: Մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը /ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/: 

Մահվան փաստի առթիվ հարուցված է քրեական գործ: Ձերբակալվել է շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը: 

Զոհված զինծառայողի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ news.am-ի տեսանյութից: