Հայ զինվորի քաջության մասին խոսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասերից մեկում տեղի ունեցած ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից դիվերսիոն-հետախուզական ներխուժումը կասեցնելը: Այսօր այդ անվախ զինվորների պարգևատրման արարողությունն էր:

 Պարգևատրման արարողության ժամանակ հերոսները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ընկերների հիշատակը, ապա համեստորեն պատմեցին, թե ինչպես հետ մղեցին դիվերսիոն հարձակումը:

«Մենք զինվորներ ենք, ովքեր եկել են ծառայելու և պաշտպանելու իրենց Հայրենիքը: Ես վստահ եմ, որ հայ զինվորը երբեք չի նահանջի և մինչեւ վերջին շունչը կպաշտպանի սահմանը».- սա Գառնիկ Դավթյանի՝ Երևանի պետական կոնսերվատորիայի նախկին ուսանողի, ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորի խոսքերն են: 

 Տեսանյութը՝ News.am-ից