Միացյալ Նահանգներն Ուկրաինային է հանձնել ռազմական օգնության վերջին փաթեթը, որի համար ֆինանսավորում էր հատկացվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ նման ծրագրերի համար հատկացված գումարը սպառվել է։

«Այո։ Մենք հանձնել ենք վերջին փաթեթն առկա պաշարներից, աջակցության համար մենք ֆինանսավորում ունեինք»,- ասել է Քիրբին:

Նա ասել է, որ ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում դադարեցվել է, քանի որ Վաշինգտոնում բանակցություններ են ընթանում օգնության փաթեթի շուրջ, որը կարող է ներառել սահմանային անվտանգության միջոցառումների վերանայում:

"Օգնությունը, որը մենք տրամադրում էինք, այժմ կանգ է առել: Չափազանց կարևոր է, որ ԱՄՆ Կոնգրեսը կատարի ազգային անվտանգության այս խնդրանքը, որպեսզի մենք շարունակական ֆինանսավորում ստանալ»,- պարզաբանել է նա։

Նա ընդգծել է, որ ձմռան ամիսներին Ուկրաինան սպառազինությունների մատակարարման հատկապես հրատապ կարիք ունի։