Լարվածությունը Մերձավոր Արեւելքում սկսել է սրվել անցած գիշեր, տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը։

Այսօր առավոտյան Իսրայելը մի քանի օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավարեւելյան հատվածին, որը «Հեզբոլլահի» հենակետերից մեկն է։

Առայժմ հայտնի չէ, թե կան արդյոք զոհեր, բայց Իսրայելը մոտ հինգ ավիահարված է հասցրել։

Իրավիճակը սրվում է ամեն րոպե, եւ բոլորն սպասում են,թե որն է լինելու հաջորդ քայլը։

Բոլորն սպասում են Իրանի հատուցմանը Դամասկոսում իր գեներալների սպանության համար, նշել է հեռուստաալիքը։