Ղարիբ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա լինելով պահեստազորի առաջին կարգի առաջին խմբում հաշվառված շարքային կազմի պահեստազորային, կոչումով շարքային, ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1496-Ն որոշման հիմքով ներգրավված է եղել 2023 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև նույն ամսվա 27-ը կայանալիք 25 օրյա վարժական հավաքներին, անցել համապատասխան բուժզննում, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, ստացել է համապատասխան ծանուցագիրը, սակայն 2023 թվականի հոկտեմբերի 3-ին չի ներկայացել ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Լոռու մարզի ստորաբաժանման Սպիտակի բաժանմունք, որից հետո ընդգրկվել է հոկտեմբերի 4-ին: Այնուհետև նույն ամսվա 5-ին վարժական հավաքներին ուղարկվողների խումբ, սակայն նշված օրերին ևս չի ներկայացել ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Լոռու մարզի ստորաբաժանման Սպիտակի բաժանմունք՝ այդ կերպ խուսափելով վարժական հավաքից: