Արևմտյան երկրները մտահոգված են, որ Ուկրաինան շուտով կարող է պարտություն կրել զինամթերքի պակասի պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ուկրաինայի մի քանի խոշոր դաշնակիցներ մտահոգված են, որ Կիևը կարող է պարտություն կրել «զինամթերքի պաշարների սպառման պատճառով»։

Նշվում է, որ այդ պատճառով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ամիս է՝ խնդրում է իր արևմտյան դաշնակիցներին Կիևին տրամադրել հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր և զինամթերք։

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Ուկրաինայի նախագահի խնդրանքով առցանց հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ քննարկելու Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանությունը և խիստ անհրաժեշտ համակարգերի մատակարարումը, նշում է գործակալությունը։