Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի համար մեղադրվող, նրա համածառայակից Դավիթ Խաչատրյանին այսօր՝ հուլիսի 4-ին, մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 17 տարվա ազատազրկման։

Սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, դժգոհ է դատարանի կայացրած վճռից, որով իր որդուն սպանելու համար մեղավոր ճանաչված Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման։

«Ես մահապատիժ եմ պահանջում, արդար ա, արդար չի, ինձ չի բավարարում, ինձ միայն մահապատիժն է բավարարում»,- Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լյուքս Ստեփանյանի հայրը։

Լյուքս Ստեփանյանի բոլոր հարազատներն ու համագյուղացիները դժգոհ են դատավճռից։

Նշենք, որ ամբաստանյալի հարազատներից ոչ ոք դատական նիստին ներկա չէր. Մինչեւ հիմա նրանք ընդհանրապես չեն մասնակցել դատական նիստերին։ Դատավճռի հրապարակմանը ներկա չէին նաեւ Դավիթ Խաչատրյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանն ու Վաղինակ Գեւորգյանը։