Ավելի վաղ Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. հաշվի առնելով այս գործոնների համադրությունը՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները հստակ կարձագանքեն ի հայտ եկած տեղեկատվությանը, իսկ իդեալում կհրաժարվեն դրանից։ Համենայնդեպս, խոսքը պաշտոնական Երեւանինն է: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից հետո ռազմաքաղաքական ոլորտում որոշ պայմանավորվածությունների մասին հայտնված տեղեկությունները։ Միաժամանակ լրագրողը չի ասել, թե ինչ, այսպես կոչված, ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին է խոսքը։

«Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի փոխարինում ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի մասնագետներով, Ադրբեջանի և Իրանի դեմ սահմանին դիվերսիոն աշխատանքների ընդլայնում, ինչպես նաև Հայաստանի կարևոր ենթակառուցվածքների և էներգետիկ համակարգի վերակողմնորոշում, այդ թվում Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժմամբ, իսկապես պարտադրվել են Երևանին ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների կողմից ապրիլի 5-ին Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ չբերելով իր խոսքի ոչ մի օրինակ իր հնչեցրած փաստաթղթից։

«Ակնհայտ է, որ և՛ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելը նպատակ են դրել խզել Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամբողջ շարքը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտներում, և խաթարել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա հիմնված տարածաշրջանային անվտանգության և տնտեսական գործընկերության մեխանիզմները։ ԵԱ

Արևմուտքը, ինչպես հասկանում ենք, փորձում է խզում ստեղծել իրենց ամենամոտ հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Ինչքան էլ գեղեցիկ խոսքեր ասեն Հարավային Կովկասում խաղաղության պահպանման մասին, Հայաստանին վերապահված է միայն գործիքի դերը, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել։

Սա այն է, ինչ սովորել են անել Միացյալ Նահանգները և հավաքական Արևմուտքը։ Նրանք չգիտեն, թե ինչպես պետք է խաղաղություն հաստատել, նրանք չգիտեն, թե ինչպես լուծել հարցերը, նրանք չգիտեն, թե ինչպես դադարեցնել արյունահեղությունը: Նրանք գիտեն միայն հրահրել, թունավորել և խարխլել։

Միամտություն է կարծել, որ արևմտյան վերոհիշյալ միջոցները ինչ-որ կերպ կամրապնդեն Հայաստանի պաշտպանունակությունը, կբարձրացնեն նրա սահմանային անվտանգությունը և կապահովեն նրա տնտեսական բարգավաճումը։ Ընդհակառակը, ուզում են Հայաստանին զրկել ազգային ամեն ինչից՝ ազգային պաշտպանությունից, ազգային տնտեսությունից, ազգային էներգիայից, դրա դիմաց տալ ակնհայտ անհնարին ճանապարհային քարտեզներ, թղթե պլաններ և այլ անվերջ դեմագոգիա: Այս ամենն անելուց հետո եւ լուծելով իրենց կոնյուկտուրային խդնիրները, արևմտյանները կլքեն Հայաստանին, ինչպես ժամանակին դա արել են շատ անգամ աշխարհի տարբեր ծայրերում»,- ասել է Զախարովան։