Չինաստանի ափային պահպանության նավերը ջրցաններ են կիրառել Ֆիլիպինների պարեկանավի դեմ, որը գտնվում էր Հարավչինական ծովում, Սկարբորո խութի մոտ։ Այս մասին տեղեկացրել է GMA News հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ միջադեպի հետեւանքով վնասվել է ֆիլիպինյան BRP Bagacay նավի պաշտպանական հատվածը։ Ֆիլիպինների ձկնորսության եւ ջրային ռեսուրսների բյուրոյի նավը, որը մասնակցում էր այդ շրջանում ձկնորսներին պարեն եւ վառելիք հասցնելու առաքելությանը, ենթարկվել է ջրցանների գործողությանը։

Չինաստանի ափային պահպանությունը վերջին ժամանակներս ավելի հաճախ է կիրառում ջրցաններ ֆիլիպինյան նավերի դեմ Այունգինի եւ Սկարբորո խութի մոտ (Հարավչինական ծով)։ Տեղի են ունենում նաեւ նավերի բախումներ։