Պատերազմից գերադասելի է ցանկացած ձևաչափով հանդիպում: «Ստեփանակերտում դա ընդունում են, բայց և հերթական անգամ հիշեցնում` առանց Արցախի դիրքորոշումները հաշվի առնելու և առանց պաշտոնական Ստեփանակերտի անմիջական մասնակցության` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծումն անհնար է»,- ասում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: