Վայքի քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության կապերի վարչությունից հնարավոր չէ որևէ տեղեկատվություն ստանալ: Այս մասին վկայում է YerevanNews.am-ի արդեն 2 օրվա անպատասխան զանգերը: 

Մեր խմբագրությունը «լուրջ անհանգստացած» է Վայքի քաղաքապետարանի գործունեությամբ: Ամբողջ քաղաքապետարանի համար նշված է ընդամենը մեկ հեռախոսահամար, որն էլ անհասանելի է: Այս դեպքում նորմալ, ցիվիլ մարդու մտքով կանցնի անգամ, որ քաղաքապետարանը կամ տեռորի է ենթարկվել, կամ էլ աշխատակիցները անպատասխանատու են իրենց աշխատանքի հանդեպ: 

Մեր փորձերը կապնվել անձամբ քաղաքապետի հետ նույնպես ապարդյուն էին: Այս հեռախոսահամարը նույնպես չէր պատասխանում: Այս դեպքում առաջանում է մեկ տրամաբանական հարց. կարող է արդյո՞ք այսպիսի քաղաքապետը ստանձնել մարզպետի պաշտոն:

Հիշեցնենք նաև, որ օրերս Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը լքեց Էդգար Ղազարյանը, որի հեռանալու պատճառի մասին խոսակցությունները տարաբնույթ էին: Սակայն նախկին մարզպետն արդեն իսկ նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Որպես նոր մարզպետի թեկնածու, ըստ շրջանառվող լուրերի, նշվում է Հարություն Սարգսյանի անունը: