«Ժամանակը» գրում է.

«Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարաններում, հիմնարկներում, հանքերում և բազմաթիվ այլ հաստատություններում աշխատակիցներին հստակ հրահանգված է անպայման ներկայանալ հանրահավաքին, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատակցի վրա պարտավորություն է դրված իր հետ բերել ևս 4 հոգու:

ԲՀԿ-ականները, փաստորեն, ջանք չէին խնայել հրապարակը մարդաշատ դարձնելու համար, ինչը նրանց, իրավամբ հաջողվեց:

Ասում են՝ Ծառուկյանը դրանով փորձում է ցույց տալ, որ կարող է Տեր-Պետրոսյանից շատ համակիր հավաքել Ազատության հրապարակում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: