Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու այցելելուց առաջ հերթական անակնկալն է մատուցել Թուրքիայի քաղաքացիների համար: Նա դժվարացրել է Թուրքիայի քաղաքացիների մուտք գործելու պայմանները Ադրբեջան:

Եթե նախկինում Թուրքիայի քաղաքացիները կարող էին Ադրբեջան այցելելու մեկ տարվա բազմակի մուտքի վիզա ստանալ, ապա սեպտեմբերի 1-ից կստանան միայն մեկանգամյա մուտքի վիզա: Սա մեծ աղմուկ է բարձրացրել նաև թուրք բեռնափոխադրողների շրջանում, քանի որ մեկ վարորդը ստիպված է լինելու ամսական 3 կամ 4 անգամ Ադրբեջան մտնելու համար վիզա գնել:

Թուրքական ԶԼՄ-ները այս քայլը որակավորել են շոկային՝ հայտնելով, որ Թուրքիայի քաղաքացիների համար Ադրբեջան մտնելու նոր կարգի կիրառումը համընկնում է Էրդողանի այցի հետ: Իսկ ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան երկար ժամանակ է, ինչ ազատել է Ադրբեջանի քաղաքացիներին մուտք գործելու վիզա գնելուց:

 Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 2-ի երեկոյան երկօրյա այցով մեկնելու է Ադրբեջան: