Մեծ Բրիտանիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գծով դաշնակիցներն առաջարկել են Ուկրաինա ուղարկել ՆԱՏՕ-ի էքսպեդիցիոն կորպուս, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով աղբյուրին։

Ռուսական ԶԼՄ-ն նշել է, որ Լոնդոնում առաջարկել են նաեւ Կիեւին ենթակա տարածքում ստեղծել անթռիչք գոտի։

Ինչպես տեղեկացրել է գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրին, Մեծ Բրիտանիայում հասկանում են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասը հազիվ թե կաջակցի այս միջոցին այսօրվա դրությամբ։ Լոնդոնը, այնուամենայնիվ, հույս ունի ստանալ այս նախաձեռնության հավանությունը Ուկրաինայի ԶՈւ թուլանալու եւ ռուսական զորքերի հաջող առաջխաղացման դեպքում։

Բրիտանիայի իշխանությունները նախատեում են գաղտնի Ուկրաինա ուղարկել ՆԱՏՕ խոշոր ուժեր Ռումինիայի եւ Լեհաստանի սահմանակից շրջաններից։ Նրանք պետք է պաշտպանական բնագծեր զբաղեցնեն Դնեպրի աջ ափին։ Նախատեսվում է նաեւ ուժեր տեղակայել Նորվեգիայում եւ Ֆինլանդիայում։

Լոնդոնում չեն բացառում Մոլդովայի եւ Ռումինիայի կանխիչ հարվածը Մերձդնեստրին։ Կարող են նաեւ հարվածներ հասցվել հյուսիսային շրջանների ենթակառուցվածքին, ավելացրել է աղբյուրը։

Այնուհետեւ ՆԱՏՕ-ի զորքերը բուֆերային գոտի կստեղծեն զբաղեցրած դիրքերում, ներառյալ Բելառուսի հետ սահմանը եւ տարածքը Կիեւի շուրջ, իսկ Ուկրաինայի ԶՈւ-ն, որն արդեն ազատ կլինի, կուղարկվի հատուկ ռազմական գործողության գոտի։ Այս սցենարը պատրաստվում է ավարտվել ընթացիկ տարվա մայիսին։