«Միթե շուռ է եկել ծանր քարը մեր երկրի վրա». Հ. Թումանյան...

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագակ Ամո Շարոյանը հայտնում է, որ ոճրագործության հանդեպ հասարակական անտարբերության հետ զուգահեռ Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիական նահանգում շարունակում է եզդիների ցեղասպանությունը, նորից սպանում են եզդիներին, բռնությամբ նրանց վերաբնակեցնում են, որի նպատակը եզդի ազգությանը ոչնչացնելն է, արմատախիլ անելն իրենց բնօրրանից՝ Շանգալից: Այս նահանգում եզդիները եկվորներ չեն, նրանք ապրել են այստես 6000 տարուց ավելի:

Ամո Շարոյանը վստահ է, որ անկախ թշնամիների ցանկությունից ու ոճրագործության աստիճանից՝ եզդի ժողովուրդը կարարի այդ հողի վրա. «Եզդիների համար ավելի լավ է մեռնել, քան կրոնափոխ լինել: Այժմ գերության մեջ են գտնվում շուրջ հինգից վեց հազար եզդիներ, հիմնականում կանայք և աղջիկներ: Դիմել ենք ՀՀ վարչապետին, Արտաքին գործերի նախարարությանը, և հարցը բազմիցս վերհանվել է միջազգային տարբեր հարթակներում ու դատապարտվել է»:

ՀԿ խորհրդի նախագահը շեշտում է այն հանգամանքը, որ մեր իշխանությունները սրտացավ են եզդի բնակչության ցեղասպանության կանխարգելման հարցում, սակայն ինչ վերաբերում է այլազգի գերատեսչություններին և նրանց աջակցությանը՝ նկատվում է անձնական շահի գերակայությունը. աշխարհը առաջին հերթին ոչ թե մտածում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, այլ սեփական շահի մասին:
Ազգությամբ եզդի, Մուսուլ քաղաքի հոգևորական Ֆախիր Քամալն ընդգծեց, որ եզդիների ցեղասպանությունը 1915 թ. նույն հայոց ցեղասպանության ձեռագիրն ունի, ուղղակի այստեղ արդեն ժամանակային տարբերությունն է առկա, և եթե հայերը կոտորվում էին քրիստոնեական դավանաքի համար, ապա եզդի ժողովրդին ոչնչացնում են նաև այն բանի համար, որ Շանգալ նահանգը հարուստ է նավթով և կաթնամթերքով: Ֆախիր Քամալն ընդգծեց նաև, որ շատ կարևոր է, որպեսզի Շանգալում ստեղծվի եզդիների ինքնավար Հանրապետություն:

«Ի սեր Աստծո խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, հզոր պետություններին պատասախանատու ձևով միջամտեք և ազատեք եզդի գերիներին, հակառակ դեպքում նրանք էլ, ինչպես 2014 թ, օգոստոս ամսին եզդիաբնակ Քոչո գյուղի բնակիչները, կարող են ֆիզիկապես ոչնչացվել, որոնց ԻՊ-ի հրեշները պարտադրեցին իսլամ ընդունել, բայց նրանք չփոխեցին իրենց դավանանքը»,- նշում է «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում Հկ-ի նախագահը և հավելում, որ այդ ժամանակ գերեվարված շուրջ հազար հոգուց ավելի կանանց և երեխաներից շատերը մինչ օրս էլ գտնվում են ստրկության մեջ, 21-րդ դարում ստրկության մեջ, որով հպարտանում են ԻՊ-ի հրեշները, որ 21-րդ դարում վերահաստատել են ստրկությունն ու ստրկավաճառությունը:

Ամո Շարոյանը այս չարիքը բնութագրեց հայոց մեծանուն գրող Թումանյանի խոսքերով՝ «Միթե շուռ է եկել ծանր քարը մեր երկրի վրա», և կոչ արեց, որպեսզի թույլ չտանք ոչնչացնեն ոչ մեկին ազգային և կրոնական պատկանելիության համար. «Աշխարհին ես խնդրում եմ ապրենք հավատարիմ, հավատանք և օգնենք միմյանց»:

Հեղինակ՝ Նելլի Թադևոսյան