Նշենք, որ Ոսկու շուկայի աշխատակիցը, որը արդեն 2 ամսից ավել համարվում էր անհետ կորած, հայտնաբերվել է: Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնում: 

Հիշեցնենք նաև, որ նա օգոստոսի 21-ին դուրս է եկել աշխատանքի վայրից և չի վերադարձել: Ըստ վերջինիս կոլեգաների Նելլիից 9-10 հազար դոլարին համարժեք դրամի առևտուր են արել և այդ գումարը նրա մոտ է եղել:  
Ըստ տարածված լուրերի նա հայտնաբերվել է Երևանում և ողջ առողջ է:

YN.am-ի հետ զրուցում հարևաններն ասացին, որ այդ օրը սովորականից շատ է զանգել ամուսնուն, անգամ վերջին անգամ հարցրել է, թե ինչ բերի իր հետ տուն։ Իսկ ոմանք էլ հայտնեցին, որ նույն ամուսնու երեսից է փախել կինը։ 
Իսկ նրա աշխատավայրից մեզ հայտնեցին, որ ամուսինը դեռ վճարում է կնոջ սեղանիկի համար՝ հույսով սպասելով նրա վերադարձին։

Վերջինս հայտնվեց ողջ առողջ և պարզվեց թաքնված է եղել Ղարաբաղում։ Ի՞նչու և ու՞մից այդպես էլ անհայտ մնաց։

Երևան Նյուզի թղթակցին հարևանները հայտնել են, որ վերջինս իր մոտ է տարել իր երկու որդիներին։ Պաշտոնապես դեռ ամուսնուց չի բաժանվել։

Մեր թղթակիցը այցելեց նաև Ոսկու շուկա, որտեղ հանգիստ, «կարծես ոչինչ չի եղել» դեմքի արտահայտությամբ նստած էր նույն ինքը՝ Նելլի Հարութունյանը։ Տեղեկացանք, որ վերջինս անցել է իր նախկին բնականոն կյանքին։

Զարմանալի է նաև այն, որ ««Ոսկու շուկա»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին չէր հետաքրքրում, թե ինչ է եղել իր շուկայի՝ երկու ամիս առաջ անհետացած աշխատակցի ճակատագիրը։ «Բացարձակ տեղեկության չունեմ, այ մարդ, ես պարա՞պ եմ մնացել, հազար հատ գործ անեմ իմ հարկերն եմ տալիս, բան։ Իր ամուսինը թող հետաքրքրվի։ Երևի իր տաղավարն էլ ամուսինն է աշխատացնում, տեղյակ չեմ,-լրատվամիջոցներին այսպես էր արձագանքել Վաղարշ Աբրահամյանը, իսկ այժմ նորից այնտեղ է աշխատում նույն կորած կինը։