Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարած քաղաքականության առանձնահատկությանների, միջազգային ճանաչման և սպասելիքների մասին զրուցեցինք թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ։

Եթե անդրադառնանք տեղեկատվաան դաշտին, ապա պետք է նկատել, որ Թուրքիան հանդես է գալիս պաշտպանվողի դերում, քանի որ նախահարձակ է լինում հայկական կողմը։ Նման պարագայում երկրորդ խոսք ասելը սովորաբար այնքան էլ ազդեցիկ չի լինում, եթե այն չի գերազանցում նախնականին երեք, չորս կամ ավելին անգամներ։ Հաշվի անելով այս հանգամանքը՝ կշեռքի նժարը դեպի ո՞ր կողմ կթեքվի․ հայկական թե թուրքական։

Հանրապետությունների մակարդակով, բնակականաբար Թուրքիան ունի շատ ավելի մեծ հնարավորություններ, քան Հայաստանը։ Սակայն մենք ունենք սփյուռքի գործոնը, որը հաճախ Թուրքիայի կողմից դիտարկվում է որպես հիմնական կողմ, թիվ մեկ թշնամի։ Եկեք հայկական սփյուռք ասելով նկատի ունենանք հայկական լոբբին, այս պարագայում այն մի քանի անգամ իր պրոֆեսիոնալությամբ և հնարավորություններվ գերազանցում է թուրքականին։ Այժմ Թուրքիան փորձում է ստեղծել թուրքական լոբիստական խմբեր տարբեր երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում, սակայն այն դեռևս գտնվում է հում վիճակում։ Առավել կազմակերպած թուրքական համայնք կա Գերմանիայում, սակայն գործունեության արդյունավետությունը չենք կարող համեմատել հայկական լոբբիստական խմբերի հետ։ Կուզեի ընդգծել, որ Թուրքիան անընդհատ փորձում է տարանջատել Հայաստանն ու հայկական սփյուռքը, ինչը մեզ համար վտանգավոր է, քանի որ մեր պետության և ընդհանրապես հայության ապագան մեր միասնության և ընդհանրության մեջ է:


Կազմակրպած պրոպագանդայի մեթոդները փոխվու՞մ են, թե Թուրքիան կանխատեսելի է։

Ինչ վերաբերում է մեթոդներին, ապա լուրջ փոփոխության մասին խոսել չենք կարոսղ, ինչպես արդեն նշել էնք քարոզչությունը կատարվում է գիտակրթական կենտրոնների, զանազան գրականության տպագրման,համապատասխան կազմակերպությունների գործառնության միջոցով, տարբերի երկրներում ցույցերի /որոնք հաճախ կազմակերպվում են ապրիլի 24-ցից առաջ/ կազմակերմամբ։


Վերջերս Թուրքիան փորձում է ցույց տալ, որ կատարում է որոշակի վերանորոգման աշխատանքներ հայկական եկեղեցիներում, արհեստականորեն մեծացնում է մահմեդականացված հայերի թիվը, սրանով փորձելով ներկայացնել աշխարհին, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցածը ուղղակի մահմեդականացում էր, այլ ոչ թե ցեղասպանություն։ Իրատեսական է այս արդյո՞ք այս գործելաոճը և կհասցնի արդյո՞ք Թուրքիայի համար նպաստաոր արդյունքների։


Սա Թուրքիային բավականին հարազատ գործելաոճ է, սակայն ցեղասպանություն եզրույթը չի սահմանափակվում միայն մարդկային կյանքի ոչնչացմամբ։ Իրավական առումով կրոնափոխությունը նույնպես «գենոցիդ» որակելու համար բավարար պայման է։ Այս պարագայում կրոնափոխությունը թուրքացման համար անհրաժեշտ հիմք էր հանդիսանում։ Իսկ դա արդեն իսկ ցեղասպանություն է։ Եթե նույնիսկ սրանով Թուրքիան կարողանա մեղմել կատարվածի որակումը, այնուամենայնիվ ցեղասպանություն եզրույթի իրավական մեկնաբանությունից փախնել չի կարող։

Թուրքական կողմից վերջերս նշվում էր, որ 2015 թվականին մեծ շուքով պատրաստվում են նշել Գալիպոլիում տարած հաղթանակը, որը պետք է այնքան տպավորիչ լինի, որ խամրեցնի ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայերի ջանքերը։


Սա մի քայլ է, որ նպատակ ունի մեր նշած այն «ընդհանուր ցավը» տեղավորել առաջին աշխարհամարտի համատեքստում՝ չառանձնցնելով պատերազմական արհավիրքներից։ Իսկ Դարդանելի գործողության, մասնավորապես, Գալիպոլիի ճակատամարտում տարած հաջողությունները։ Նման քայլը կարող է ազդեցություն գործել միաjն ներքին լասարանի վրա՝ հիշեցնելով պատմության ընթացքում տարած փառհեղ հաղթանակները։ Սակայն չեմ կարծում, որ նման գործողությունը կարող է ուղղված լինել արտաքին լսարանի համար։

շարունակելի..