Կոպենհագենում այրվում է Բերսեն ֆոնդային բորսայի պատմական շենքը, փլուզվել է շենքի աշտարակի հայտնի սրածայրը, որը քաղաքում հնագույններից էր։ Այս մասին հայտնում է Ekstra Bladet թերթը։

Կոպենհագենի կենտրոնում մի մեծ տարածք շրջափակվել է։ Հայտնի է, որ քաղաքի ոստիկանությունը հրդեհի մասին նախազգուշացում է ստացել ժամը 08:43-ին։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան:

Բորսայի շենքը կառուցվել է 17-րդ դարի առաջին կեսին։ Այն հայտնի է դարձել իր պարուրաձև աշտարակով։ Ժամը մոտ 09:00-ին այն ​​փլուզվել է։ Պարբերականը նշում է, որ մարդիկ փորձում են հրդեհից փրկել արժեքավոր արտեֆակտները, այդ թվում՝ նկարները։

«Դանիական մշակութային ժառանգության 400-ամյակը կրակի մեջ է», - ասել է Դանիայի մշակույթի նախարար Յակոբ Էնգել-Շմիտը: