Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաեւ ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը: Այս մասին «Ազատության» եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Որովհետեւը մինչեւ հիմա մենք անվանական այդ ցանկն էլ չենք կարողացել հավաքել եւ պետք է կենտրոնանանք այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: Ունենք ցեղասապանության թանգարան, ամեն ինչ ունենք ցեղասպանության հետ կամպված՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարեւորը պետք է ունենալ այդ միլիոն ու կեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային: Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել: Հիմա պետք է կենտրոնանք, նաեւ իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը, նաեւ ցեղաասպանության էդ բացթողումը դարձնել իրականություն: Պա՞րզ ա չէ, երբ որ ասում ենք միլիոն ու կես հայ է կոտորվել, պետք է միլիոն ու կես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանել, գտնել եւ Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացվա լինի այդ ազգանուններով»,-ասել է նա::