Ազգային ժողովում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստը:

ԱԺ-ում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հանդիպումը տեղի է ունենում դռնփակ. առաջարկը ՔՊ-ին էր, ընդդիմությունը, սակայն, դեմ էր:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, որոնք գաղտնիության ռեժիմով նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը:

Մյուս բոլոր պատգամավորները պետք է նիստին մասնակցեն առանց հեռախոսի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ փակ նիստին չեն կարող մասնակցել ՔՊ-ից Դավիթ Կարապետյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լեւոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։