«Ողջույն, Լուիս։ Եթե դու դեռ քաղցած ես, ապա արի մեզ մոտ եւ կեր մեծ Բիգմակ»,- գրել են ուրուգվայական «Մակդոնալդսի» ներկայացուցիչները թվիթերում։ 

Արագ սննդի «Մաքդոնալդս» ընկերությունը ահա այսպես է դիմել անգլիական «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին՝ կոչ անելով նրան գնալ իրենց մոտ։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Իտալիայի դեմ խաղում Սուարեսը կծել էր մրցակցի պաշտպան Ջորջիո Կյելլինիի ուսը: