Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը տարիքային ռեկորդ է գրանցել։ Նա 16 տարեկան եւ 278 օրականում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ, հաղորդում է Opta-ն։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ խաղում Լամին Յամալի փոխանցումից հետո աչքի էր ընկել բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ «Բարսելոնան» պարտվել էր 1:4 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։ Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:2 հաշվով։

Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան», որը հաղթահարել էր Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը։