Իտալիայի եւ Ուրուգվայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղի ժամանակ ուրուգվայցին կծել էր Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը, սակայն մրցավարը չէր նկատել այդ դրվագը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը նման վարքով աչքի էր ընկել նաեւ 2013-ին կայացած Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում՝ կծելով սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Այդ միջադեպի պատճառով ուրուգվայցին որակազրկվել էր 10 խաղով: Նա կարող է պատժվել նաեւ ԱԱ-2014-ում:

Առաջարկում ենք դիտել տեսանյութը, որում պարզ երևում է այդ ընթացքը: