Դորտմունդի Բորուսիայի հայազգի աստղ Հենրիխ Մխիթարյանը Մարսելի Օլիմպիկում փորձարկում է անցել 2000-ականների կեսերին, սակայն ֆրանսիական ակումբի անձնակազմն այն ժամանակ չի ընտրել վերջինիս:

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի Բորուսիայի նոր ձեռքբերումն է: Մխիթարյանը գերմնական ակումբում հայտնվեց անցած տարի Չեմպիոնների Լիգայում Չելսիի և Յուվենթուսիի դեմ Դոնեցկի Շախտյորում ցույց տված խաղի պատճառով:

Սակայն ինչպես վկայում է ֆրանսիական La Provence պարբերականը այն հնարավոր է մեկ օր հայտնվեր Մարսելի Օլիմպիկում: Նա Մարսելում փորձարկում է անցել երիտասարդ տարիներին, սակայն չի ընտրվել չափազանց նիհար լինելու պատճառով: