Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասերլ Ալ-Խելաիֆին ու թիմի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մայր եւ գործակալ Ֆայզա Լամարին հունիսի 30-ին կհանդիպեն եւ կքննարկեն ֆուտբոլիստի հնարավոր նոր պայմանագիրը։

Փարիզյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է Մբապեի հետ կնքել նոր պայմանագիր՝ խոստումով, որ 2024 թվականի ամռանը նրա տրանսֆերը կվաճառի Մադրիդի «Ռեալին», հաղորդում է իսպանական Marca-ն։


Մբապեն ցանկանում է գործող պայմանագրով եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում եւ հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում անվճար տեղափոխվել Արքայական ակումբ։ ՊՍԺ-ն չի ցանկանում անվճար կորցնել ֆուտբոլիստին, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։