Համաշխարհային բանկը արդեն իսկ հրապարակել է 2015թ.-ի «Doing Business»-ի հերթական զեկույցը: Այս վարկանիշը ցույց է տալիս թե կոնկրետ երկրում, որքանով է դյուրին և արդյունավետ իրականացնել սեփական բիզնես և մյուս երկրների հետ համեմատության մեջ տրվում են համապատասխան հորիզոնականներ: 

Վարկանիշի հաշվարկման համար հաշվի են առնվում տարբեր չափորոշիչներ: Այս տարվա արդյունքներով Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 45-րդ տեղում: Նախորդ զեկույցի համեմատ ՀՀ-ն բարձրացել է 4 կետով: 

Բիզնեսի վարման նպաստավոր պայմանների ստեղծման համար վարկանիշի մեջ հաշվի են առնվում հետևյալ չափորոշիչներ՝ ձեռնարկությունների գրանցում (4), շինարարության թույլտվության ստացում (81), էլեկտրական ցանցերին միացում (131), սեփականության գրանցում (7), վարկերի ստացում (36), մինորիտար ներդրողների պաշտպանություն (49), հարկում (41), միջազգային առևտուր (110), կնքված պայմանագրերի իրականացման ապահովում (119), անվճարունակություն (69): Տվյալները ներկայացված են Հայաստանի համար:

«Doing Business»-ի վարկանիշային սանդղակը գլխավորում է Սինգապուրը, որից հետո լավագույն հնգյակի մեջ են մտնում Նոր Զելանդիան, Հոնգ-Կոնգ, Դանիա և Կորեայի Հանրապետությունը: 

Նշենք նաև, որ մեր Հարևաններ Թուրքիան և Ադրբեջանը գտնվում են համապատասխանաբար 55 և 80-րդ տեղերում: Վրաստանը զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ 130:

Փաստորեն ըստ Համաշխարհային բանկի տվյալների Հայաստանի Հանրապետությունում առավել բարդ է միանալ էլեկտրական ցանցերին և այս չափորոշիչով մենք գտնվում ենք 131-րդ կետում: