Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ ս.թ. մայիսի 15 – 30 - ը կազմակերպում է միջբուհական մարզամշակութային Ունիվերսիադա, “Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ” խորագրով:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մայիսի 15-ին ժամը 14:30-ին ներկա գտնվելու Ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողությանը:
Բացման արարողությունից անմիջապես հետո տեղի կունենա երգի մրցույթ – փառատոնը: Ժյուրիի կազմում կլինեն Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Ավետ Բարսեղյանը, Էդգար Գյանջումյանը:
Ունիվերսիադան ընթանալու է 3 ուղղվածությամբ` սպորտային, մշակութային և ինտելեկտուալ: Մասնակից ԲՈՒՀ-երի շարքում են նաև Արցախի պետական համալսարանը և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
Ունիվերսիադան հանրապետությունում կազմակերպվում է առաջին անգամ: