Ադրբեջանական բանակի զինծառայող՝ սերժանտ Օխրան Գադջիևը պայթել է ականի վրա, փոխանցում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Միջադեպը գրանցվել է Ղազախի ուղղությամբ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ զինծառայողը հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է ծանր: