Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն է, հարևանն ու գործընկերը, երկու կողմից էլ կա քաղաքական կամք՝ զարգացնելու այդ հարաբերությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։

«Ադրբեջանը մեծ հարևան, բարեկամ, գործընկեր և դաշնակից է։ Մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, ունենք համագործակցության մեծ ներուժ, և ամենակարևորը՝ մեր երկկողմ հարաբերությունների հարուստ ավանդույթներ։ Երկու կողմից էլ կա քաղաքական կամք՝ ամեն կերպ շարունակելու և զարգացնելու այդ հարաբերությունները»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի մեծ հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ