Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատասխանել է իր կառավարության հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը, որը Իսրայելի իշխանություններին Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո համեմատել էր նացիստների հետ: Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի բոլոր գործողություններն օրինական են։

«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի ​​լսի Էրդողանի բարոյական քարոզները, ով աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, իր երկրում սպանում քրդերին, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողներն անհետանում են»,- X-ում գրել է Իսրայելի վարչապետը։