Անկարան ձգձգում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, տեղեկացրել է T24 պարբերականը։

«Թուրքիայի ձգձգումն այս հարցում գրեթե փակուղի է մտցրել հարաբերությունները։ Անցած տարվա հուլիսին ՆԱՏՕ գագաթաժողովից հետո ամերիկյան կողմը դժգոհում էր, որ Թուրքիան չի կատարել իր խոստումները»,- նշված է հրապարակման մեջ։

Ինչպես նշել է պարբերականը, Թուրքիայի խորհրդարանի բացման ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչպես նաեւ պատերազմը Գազայում, որն սկսվել է հոկտեմբերի 7-ին, Անկարային թույլ են տվել ձգձգել այս հարցի լուծումը։ «Իրականում կառավարությունը մտադիր է կանաչ լույս վառել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության առջեւ։ Սակայն փորձում է նաեւ բացասական իրադարձություններն օգտագործել իր օգտին»,- նշվել է հոդվածում։