Ադրբեջանն ունի Արցախի գրեթե 200 հայերի ցուցակ, որոնց ցանկանում է կալանավորել։ Reuters-ն այս մասին հայտնում է՝ վկայակոչելով «բարձրաստիճան դիվանագետին»։ Լրատվամիջոցը նշում է, թե այդ 200 անձինք տարբեր հանցագործությունների մեջ են մեղադրվում։ Սակայն, թեովքեր են այդ ցուցակում, կամ ով է բարձրաստիճան դիվանագետը, լրատվամիջոցը չի հայտնում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան է ձերբակալվել Լաչինի միջանցքով Հայաստան անցնելիս՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։ Նա կալանավորվել էր 4 ամսով, սպասվում է14 տարվա ազատազրկում։