Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր մենք նշում ենք Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը:
Այդ հաղթանակով առաջադեմ մարդկությունը ոչ ասաց քաղաքակրթության տեսած ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին:
Հաղթանակի գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան: Նրանցից 300 հազարը զոհվեցին, 107 հայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման:
Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաև պատերազմի արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա պայքարում:
Բոլորովին վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցավ մի բացառիկ արարողություն, երբ Ֆրանսիական ընդհատակյա դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում: Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայում Մանուշյանը և նրա ղեկավարած խումբը պայքարում էին այդ երկրի ազատագրման համար` չունենալով նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացիություն:
Նա, ինչպես նաև դաշնակիցների բանակներում ծառայող հայերը կռվում էին մարդկության ազատության համար և այդ ներդրումը ճանաչված ու գնահատված է:
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը:
Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին: Շարունակում եմ համոզված մնալ, որ նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործն ազատ, երջանիկ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը կլինի: Եվ մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Այս թեմայով
Բագրատ Սրբազանին սև բերետավորները ոտքով հարվածներ են հասցրել. «Ազգային ճակատ»
Քաղաքացիներին հարվածներ են հասցրել նաև մահակներով. Ազգային ճակատ
ԱԳՆ-ի դիմաց բախման ժամանակ քաղաքացին ուշագնաց եղավ
Գերլարված իրավիճակ ԱԳՆ-ի շենքի մոտ. Ոստիկանների և քաղաքացիների միջև բախում սկսվեց (ուղիղ)
Ալթայում այրվել է «Պուտինի ամառանոցը»
Իվետա Մուկուչյանի քրոջ՝ մայրանալ պատրաստվող Մարիաննա Մուկուչյանի շքեղ ու համարձակ ֆոտոշարքը
Բախման սպառնալիք եմ տեսնում. Հորդորում եմ՝ բախման չգնալ. Ոստիկանության ներկայացուցիչը՝ ցուցարարներին
Արարատ Միրզոյանի մոտ կմտնենք 10 հոգով՝ լրագրողներով հանդերձ. Սրբազանը ներկայացրեց իր պահանջները
Կավանին ավարտեց կարիերան Ուրուգվայի հավաքականում
Կառավարության շենքի երեկվա խաղաղ "պաշարումը" մի քանի կարևոր բացահայտումներ արեց. Ավետիք Չալաբյան
Երեք մթերք, որոնց օգտագործումը նվազեցնում է ագրեսիայի և բռնության բռնկումները
Aktobe Open. Շանթ Սարգսյանը 3 առաջատարների թվում է
Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվում էր ՀՀ-ին, որը սխալ էր․ Սամվել Բաբայան
Լոռվա որոշ գյուղեր կարելի է հասնել միայն ՀԿԵ շոգեքարշերով
ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ․ «Հրապարակ»
2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված․ «Հրապարակ»
Երկար ժամանակով լույս չի լինելու
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Այսօր Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում. «Հրապարակ»
Փարաքարը նոր համայնքապետ կունենա. «Ժողովուրդ»
Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ սրբազանին. «Հրապարակ»
Մայիսի 31-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
ԱԺ նախագահից՝ ՔՊ ժողովի նախագահ․ ՔՊ-ական պատգամավորներից կազմված պատվիրակություն կմեկնի Սլովենյա. «Ժողովուրդ»
Ալթայում այրվել է «Պուտինի ամառանոցը»
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել Հայաստանի ջրհեղեղից տուժած շրջանների վերականգնմանը. Զախարովա
Հնդկաստանի մայրաքաղաքում գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը դիտարկումների ողջ ընթացքում
Հռոմի պապը, խոսելով նույնասեռականների մասին, նվաստացուցիչ արտահայտություն է օգտագործել
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Երկրի ղեկավարը հազար տարվա չբացված դռնով, մայթերի վրայով փախել է․ փաստեցիր, որ դ...
1
Կառավարության շենքի երեկվա խաղաղ "պաշարումը" մի քանի կարևոր բացահայտումներ արեց....
2
Դատարանը ծանուցում կուղարկի ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին ...
3
Երկար ժամանակով լույս չի լինելու
4
«Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում. «Ժողովուրդ»
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ․ «Հրապարակ»
2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված․ «Հրապարակ»
Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում. «Հրապարակ»
Փարաքարը նոր համայնքապետ կունենա. «Ժողովուրդ»
Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ սրբազանին. «Հրապարակ»