Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ հեռացել է Բրյուսելում տեղի ունեցող ԵՄ գագաթաժողովից եւ չեղարկել դրան հաջորդող մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Ավելի վաղ BFM հեռուստաալիքը հայտնել էր, որ ժամը 13։00-ին Մակրոնը կգլխավորի ճգնաժամային շտաբի նիստը՝ կապված երկրում տիրող անկարգությունների հետ, որոնք սկսվել են ոստիկանության կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո, որը հրաժարվել էր կատարել ճանապարհային պարեկի պահանջները։