Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. «Այսօր շատերը պատվաստման գովազդ-քարոզով են զբաղված, ընդ որում պետական բարձր հովանավորությամբ և ուղղորդմամբ: Մահացածների վիճակագրություն են մեջբերում, իրենց կամ իրենց ընտանիքի անդամների պատվաստված լինելն են ի ցույց դնում և այլն: Վստահ եմ, որ այս խմբի մեջ գտնվողներից շատերը դա անում են լավ նպատակներով: Իրենք իրոք կարծում են, որ նորաստեղծ պատվաստանյութերը կպաշտպանեն կորոնավարակից և նրանց առողջությանն այլ վնաս չեն պատճառի:
Բայց երբ այս խմբի անդամները փորձում են հավանություն տալ պետական մարմինների կողմից մարդկանց ստիպելու կամ մարդկանց իրավունքներն անտեսելու գործողություններին, և նույնիսկ նպաստել դրան, ապա հասկանում ես, որ լուրջ ճգնաժամ է սպասվում:
«Ազատ կամք» նախաձեռնության անդամներիս մոտեցումը շատ պարզ է: Մարդն ազատ պետք է լինի որոշելու պատվաստվել, թե՝ ոչ: Եվ այն էլ, երբ՝
1) Պատվաստանյութերը նոր են ստեղծված (մոտ մեկ տարեկան են) և պարզ չեն դրանց վնասակար ազդեցությունները.
2) Պատվաստված մարդը վարակվում է և կարող է վարակը փոխանցել.
3) Պատվաստումը վարակից վերջնականորեն չի պաշտպանում և կարիք է լինելու հետագայում կրկին պատվաստվել.
4) Պատվաստված մարդը կարող է մահանալ կորոնավիրուսից.
5) Հիմնավոր չի պարզաբանվել, թե վարակված ու առողջացած մարդը ինչու պետք է պատվաստվի, երբ ունի հակամարմիններ:
Պետությունը պետք է ստեղծի հասանելիություն պատվաստանյութերին և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի մարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան որոշում կայացնել: Մինչդեռ, երբ պետությունն ինքն է գովազդում այդ ապրանքները, չի կարող օբյեկտիվ լինել:
‼ Առողջապահության նախարարությունը համառորեն չի տրամադրում տվյալներ, թե մահացածներից քանիսն են եղել պատվաստված քովիդի դեմ: Ըստ էության պատճառաբանում է, թե չունի այդ տվյալները: Այս դեպքում հարց է ծագում, ինչպես է վերահսկելու պատվաստանյութերի բացասական ազդեցությունը մարդու առողջության նկատմամբ կամ ինչպես է պնդում, որ պատվաստանյութերից մարդիկ չեն մահանում:
Եթե մարդն իր առողջության կամ կյանքի մասին մտածելով պատվաստվել է, ես հարգում եմ իր որոշումը և նրան չեմ համարելու «բաժանարար գծից» այն կողմ գտնվող մարդ: Նույն կերպ ակնկալում եմ, որ պատվաստված մարդը հարգի իմ՝ չպատվաստվածիս որոշումը:
‼ Եթե մարդը չի ուզում պատվաստվել, բայց նրան ստիպում են պատվաստվել, ապա այստեղ բոլորս՝ պատվաստվածներով ու չպատվաստվածներով, անելիք ունենք: Ապագայում պատվաստվածներին էլ կարող են ստիպել կրկին պատվաստվել իրենց կամքին հակառակ, կամ մարդկանց արժանապատվությունը ստորացնող կամ անիմաստ սահմանափակումներ պարտադրեն, ինչպիսին է օրինակ բացօթյա տարածքում մարդուն դիմակ կրելու նոր պարտադրանքը:
Ու քանի լռում ու հանդուրժում ենք պարտադրանքների շքերթը շարունակվելու է:
Հ.Գ. Տեղեկացնում եմ նաև, որ մեր թիմը դատական հայցեր է նախապատրաստում պատվաստվելուց հետո մահացած անձանց ընտանիքների անունից պետությունից վնասի հատուցում պահանջելու կապակցությամբ»:
Այս թեմայով
Սրբազանի ոտքերը լուրջ վնասվել են
«Վերստին կհաղթենք, եթե...». Սերժ Սարգսյան
«Դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը». վարչապետ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այցը՝ «Հաղթանակ» զբոսայգի
Երկար ժամանակով լույս չի լինելու
Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է
Գիտնականները պարզել են, թե ինչու են բելուգա կետերը փոխում իրենց ճակատի ձևը
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ․ Օրվա հանդիպումները
Թողարկվել է Արցախի Տիգրանակերտին նվիրված եռալեզու կայքը
ՉԼ․ Խոսելուի դուբլի շնորհիվ «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Պուտինի մամուլի քարտուղար. Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդրահարույց հարցեր կան
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
Պուտինի եւ Փաշինյանի բանակցություններն տեւել են մեկ ժամից ավելի
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին․ նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել. ՌԴ փոխվարչապետ
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները
Մայիսի 9-ի աստղագուշակը
Վերջին անգամ հանդիպել ենք անցյալ տարվա դեկտեմբերին, կուտակվել են հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն. Փաշինյանը՝ Պուտինին
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին. «Հրապարակ»
Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Պուտինի մամուլի քարտուղար. Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդրահարույց հարցեր կան
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել. ՌԴ փոխվարչապետ
Բոսֆորի նեղուցում «Ալեքսիս» բեռնատարը ծանծաղուտի մեջ է հայտնվել
Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում՝ տրանսպորտային ծախսերը խնայելու համար
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Սրբազանի ոտքերը լուրջ վնասվել են
1
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները
2
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»
3
«Վերստին կհաղթենք, եթե...». Սերժ Սարգսյան
4
«Դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը». վարչապետ
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին. «Հրապարակ»
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն․ «Ժողովուրդ»