Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Ագարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները և «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները կատարել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:
Ժամը 11.55-ի դրությամբ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է: