«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, այս տարի վերանորոգվեց Դիլիջանի թունելը։ Նրանք, ովքեր առիթ են ունեցել անցնելու այդ հատվածով արդեն վերանորոգումից հետո՝ խոր հիասթափություն են ապրել։ Թե ինչն է թունելում վերանորոգվել, դժվար է ասել, որովհետև ամեն ինչ գրեթե նույնն է՝ հին ու անմխիթար։

«ՉԻ» տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը ևս գոհ չի մնացել կատարված աշխատանքներից։ Մասնավորապես համապատասխան ԾԻԳ-ի տնօրենին նա կոպիտ բառերով ասել է, որ եթե նրան հաջողվել է շատերին խաբել, ապա իրեն խաբել չի լինի, քանի որ ինքը, ի տարբերություն մնացածների, կարդում է, թե ինչ միջոցներ են դուրս գրվել կառավարությունից։ Մանսավորապես Աբրահամյանին բարկացրել է թունելի օդափոխության համակարգը. նա ակնարկել է, որ կառավարությունն ավելի շատ օդափոխիչների գումար է տրամադրել, քան իրականում տեղադրված է։ Վերջինիս հանձնարարել է արագորեն շտկել թերությունները»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: