ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես միացել է ՔՊ-ականների իրականացրած ֆլեշմոբին` հրապարակելով Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:

Սիմոնյանը իր եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ լուսանկարը հրապարակել է Ինստագրամի եւ Ֆեյսբուքի իր էջերի սթորի բաժնում:

 

Նշենք, որ այս ֆլեշմոբին միացել էին ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը , ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Վահագն Ալեքսանյանը, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: