«Հայկական տեղեկատվական կենտրոնը» անց է կացրել ՀՀ տարածքում լրատվական կայքերի դիտելիության մոնիտորինգ և Ձեր ուշադրությանն է ներկայացնում սեպտեմբեր ամսվա ընթացքում ( մինչ այսօր) Հայաստանից ամենաշատ դիտելիություն ունեցող 30 լրատվական կայքերի վարկանիշային աղյուսակը ըստ Similarweb.com և Alexa.com հաշվիչ տվյալներ տրամադրող կայքերի:

Բոլորին հայտնի է, որ կայքերի դիտելիության հստակ արդյունքներ տալիս է Google analytics համակարգը, որի տվյալները հասանելի չեն բոլորի համար՝ միայն տվյալ կայքի կողմից թույլտվության ստացած անձիք կարող են այն տեսնել և նշենք, որ համակարգը համեմատական թվեր չի տրամադրում: Այդ իսկ պատճառով առկա են հաշվիչ տվյալներ տրամադրող կայքեր, որոնց վրա կատարվել է հղումը: 

 Similarweb.com կայքը հաշվիչ գործիք է, որը կատարում է կայքերի այցելությունների մոտավոր հաշվարկ՝ տրամադրելով օգտատերերին տվյալներ համացանցային կայքերի վարկանիշի (ռեյտինգի) ըստ պետությունների և խմբերի: Գործիքը թույլատրում է տեսնել կայքի վարկանիշը այցելուների քանակի և այլ չափանիշների հիման վրա: Այս հաշվիչ գործիքը թարմացումները կատարում է ամիսը մեկ անգամ՝ տրամադրելով եռամսյակի տվյալներ: 

Alexa.com կայքը նույնպես հանդիսանում է հաշվիչ գործիք է, որը կատարում է ամենօրյա հաշվարկ և հանդիսանում է Amazon-ի հավելված, որը առավելագույնս ճանաչելի է և կիրառվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում:

Նշենք, որ վարկանիշային տվյալները, որոնք ներկայացված են բավականին մոտ են իրական պատկերին:

Ներկայացնում ենք լրատվական կայքերի դիրքը ՀՀ տարածքում դիտվող կայքերի ցանկում:

1  News.am           11
2. Tert.am             12
3. Blognews.am     31
4. 1in.am               33
5. Aravot.am          49
6. Asekose.am       50
7. Armsport.am      51
8. Azatutyun.am     61
9. Civilnet.am         63
10. Shamshyan.com 64
11. Slaq.am            65
12. Lragir.am           66
13. Armenpress.am 79
14. Hetq.am            82
15. Mamul.am         84
16. Lenta.ru             93
17. Yerevannews.am 105
18. Haqqin.az         122
19. Regnum.ru        135
20. Panorama.am     140
21. Hraparak.am    144
22. Vesti.ru          152
23. A1plus.am    156
24. Ria.ru              187
25. Mediamall.am 195
26. 168.am        222
27. Bravo.am     228
28. Armlur.am     234
29. Lurer.com     238
30. Mitk.am        243